ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Արցախը ցեղասպանության վտանգի տակ է հայտնվել

Արցախը ցեղասպանության վտանգի տակ է հայտնվել
09.12.2022 | 09:52

Քաղաքակիրթ աշխարհն էլ պետք է քայլեր ձեռնարկի Արցախին օգնելու, սատարելու:
Լավագույն տարբերակն այն է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ռուս խաղաղապահ առաքելությանը տրամադրի միջազգային մանդատ, այսինքն, նաև իրենք արտոնեն ռուս խաղաղապահների առկայությունը և տեղակայումը Արցախում ոչ միայն մինչև 2025 թիվը, այլ նաև անորոշ ժամանակով, քանի չի կարգավորվել հակամարտությունը։


Դավիթ Բաբայան

Դիտվել է՝ 12071

Մեկնաբանություններ